Հայագետ բալա

Դու որոշեցիր պաշտոնդ թողնել
Ու քո դիպլոմի գործը շարունակել,
Դու որոշեցիր դառնալ հայագետ
Ու հայտնաբերել նոր Տիգրանակերտ։

Էլ չես լինի դու երկրորդ քարտուղար,
Որ պիտի հետո առաջին դառնար։
Հազիվ դու հիմա կ.գ.ա. կլինես,
Էն էլ թե ստացվի՝ թեզդ պաշտպանես։

Բա մտածեցի՞ր ա՛յ տղա Զավեն,
Թե մեր էրեխեքն ի՞նչ պիտի ուտեն,
Թե էսօր-էգուց ի՞նչ պիտի հագնեն,
Թե թաղում իրենց, ո՜նց պիտի նայեն։

Գոնե քիչ, միքիչ էլի դիմանայիր,
Անոյին գոնե դու մարդու տայիր,
Ամուսնացնեինք գոնե Վաղոյին,
Հետո նոր տայիր խելքդ Լեոյին։

Բայց դե ինչ․ պիտի մենք գոտեպնդվենք,
Պիտի գոտում էդ նոր անցքեր բացենք,
Պիտի հետո նոր, նոր անցքեր բացենք,
Ու էլի, էլի, շատ անցքեր բացենք…

Դիպլոմիդ մեռնեմ քո հայագետի,
Մի հատ էլ լիներ իրավագետի,
Կամ գոնե մի հատ դիպլոմ հաշվապահի…
Դե սրանով հիմա արի ու տուն պահի։

2020.10.16

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *