***

ВОЗ-ի տղերքը շուտ թե ուշ
Ասպարեզից կհեռանան
Եւ դիմակներն էլ ստոր-ապուշ
Ձեր դեմքերից կանհայտանան։

Դե, «ժամանակն էր այդպիսին․
Այն պարտադրում էր հավատալ»՝
Կմեղադրեք դուք մեկ մյուսին․
Ու կփորձեք արդարանալ։

Եւ ուժերին նախկին արագ
Նշավակել դուք կսկսեք՝
Աներեւույթ մի նոր դիմակ
Երեսներին ձեր կքաշեք։

Բայց ամոթի այս դիմակից
Չի հաջողվի ձեզ ազատվել․
Այն չի ստացվի հանել կյանքից
Այն խղճի մեջ է ձեր դաջվել։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն