«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ
Քաղաքում պարեկներ են շրջում,
Բերանները փակել պահանջում։
«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ։
Ձայնազուրկը բերան չի բացում։
Բարձրախոսը անհույզ է, խռպոտ․
«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ։
Քաղաքում պարեկներ են շրջում։