ՃարտարապետՆոր

Qarakusi_Chartarapet_Nor

Ի տարբերություն նախորդ՝ Ճարտարապետ տառատեսակի, այս մեկը ներառում է նաեւ լատինական տառաշարը, ու բացի այդ, սովորական թվանշանների հետ միասին օժտված է նաեւ երկու տարբեր ոճի գրվածքային (հին ոճի) թվանշաններով։ Ինչ վերաբերում է տառաձեւերին, ապա այս տառատեսակում գրանշանները կատարված են համեմատաբար ազատ գծերով, որոշ չափով վերարտադրելու համար ճարտարապետական ավանդական ազատ ոճը։

Երկրորդ վարկածում հավելվել է կյուրեղյան (MS Windows 1251 Cyrillic) եւ արեւմտաեւրոպական (MS Windows 1252 Western (ANSI)) գրանշանների (այլագրային էջերի) աջակցումը։

Ոչ առեւտրային (ոչ շահութաբեր, օրինակ՝ կրթական) նպատակներով այս տառատեսակը տրամադրվում է անվճար։ Շահութաբեր (առեւտրային) նպատակներով գործածելու համար անհրաժեշտ է վճարել։ Հեղինակի հետ կարող եք կապվել կայքի առաջին էջին նշված կապորդներով (էլ․ հասցեն եւ հեռախոսահամարը)։

This image has an empty alt attribute; its file name is Characters_ChartarapetNor-870x1024.jpg

Related posts

4 Thoughts to “ՃարտարապետՆոր”

  1. Ժիրայր

    Բարեւ ձեզ, ես Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող եմ, ցանկանում եմ ձերք բերել ձեր տառատեսակը։

    1. admin

      Ժիրայր ջան։ Ես միայն հիմա եմ նկատել այս գրառումը։ Եթե մենք դրանից հետո չենք կապվել, խանդրում եմ գրեք ինձ post@tarumian.am հասցեով ես կուղարկեմ տառատեսակը։

  2. Նելի

    Բարեւ ձեզ, ես Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող եմ, ցանկանում եմ ձերք բերել ձեր տառատեսակը։

    1. admin

      Նելի ջան, խնդրում եմ գրեք ինձ post@tarumian.am հասցեով։

Leave a Reply to Ժիրայր Cancel reply