«Ռուսաֆիկացում»

Հայոց երկրում այցելուներին գրավում են սարքավորման ոչ թե հայացման առաջարկով այլ՝ ռուսաֆիկացման ռուսացման։ 

Ի դեպ նկատենք, որ չորս բառից՝ մեկն է միայն հայերեն․ մյուսները՝ տառադարձումներ են։ Բայց դե կարող էին եւ չտառադարձել, չէ՞․ միեւնույն է, ո՛չ խիղճները կցավար, ո՛չ էլ բան ասող կգտնվեր։

2606

Հարակից փակցվածքներ

2 Thoughts to “«Ռուսաֆիկացում»”

  1. պահանջարկը ստեղծում է առաջարկ։ :/ ինքս տեսել եմ, ինչպէս նոկիա֊ի խանութում գնորդը խնդրում էր յանկարծ հայերէն ինտերֆեյս չկարգաւորել, որ ռուսերէն լինի։
    այստեղից

    1. admin

      Ցանկույթունները տարբեր կարող են լինել, բայց ամեն ՏՈՒՆ իր դրվածքն ունի։ Սա նույն հարցն է, թե իրավունք ունե՞ն այրդյոք Եւրոպա տեղափոխաված այլամշակույթ անձինք պահանջներ ներկայացնել տեղացիներին, ապահովելու իրենց մշակութային կարգին հետեւելու հնարավորություն, թե՞ հակառակը, պետք է հարմարվեն նոր ՏԱՆ նիստ ու կացին։ Եւրոպան շարժվեց առաջին տարբերակով՝ այսպես կոչված «մուլտիկուլտուրալիզմի» գաղափարով, որի տապալումը, ի դեպ, խոստովանեցին Քեմերոնն ու Մերկելը։ Իսկ մենք, ինչպես միշտ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք» եւ նույնիսկ մեր հայրենակիցներից ենք վախենում պահանջել հետեւել մեր երկրի դրվածքին, այն է՝ Լեզվի մասին օրենքին (այլազգիների մասին չեմ էլ խոսում․ նրանց դիտողություն անելը առհասարակ կարող է անհյուրասիրություն համարվել․ օրինակ, օտարերկրյա ուսանողներին մենք ռուսերեն ու անգլերեն ենք դասավանդում․ բա ոնց․ նրանք վճարում են․ ուրեմն փողով կարելի է լեզու եւ ազգ վաճառել)։
      Քարոզչություն է պետք։ Քարոզչություն ամեն պահին, ամեն վայրում, ամեն քայլափոխին․ նրանք ովքեր Հայաստանում գործածում են ոչ հայացված սարքեր (այն դեպքում, երբ դրանց հայացված տարբերականրեը գոյություն ունեն) պետք է իմանան, որ իրենք խախտել են ո՛չ միայն պետության օրենքը (ցավոք, մեր այսօրվա Լեզվի տեսչության գործելակերպի պայմաններում հազիվ թե դա գիտակցվում է) այլեւ՝ բարոյական օրենքը․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼԸ ՊԵՏՔ Է ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՄԱՐՎԻ։ Բարոյական օրենքը ավելի զորեղ է, պարզապես այն պետք է գիտակցվի մեծամասնության կողմից։ Առանց այդ պարզ բանի գիտակացման մենք ապագա չունենք։

Թողնել մեկնաբանություն