***

Հե՜յ, Արցախյան բարձր լեռներ,Հե՜յ, անառիկ հոգիներ,Կրկին հողում ձեր օր-գիշերԵրգ են սուլում գնդակներ։ Կրկին հարյուր-հազարներովՄոտենում է թշնամին,Կրկին խիզախ ջոկատներովՊաշտպանվում է Արցախցին։ «Հուսա՛, Արցախ, ջոկատներդՄիայնակ չեն այս կռվում․Խումբ-խումբ, ահա, տասնյակ գնդերՈստանից են մոտենում։ Հարյուր ու մի, հազար ու միԽիզախ հեծյալ, զենքերով,Շեփորներով ընդվզումի՝Կանոնավոր շարքերով։ Լսե՜ք, ահա՜, մոտենում ենՁեր եղբայրներն աննկուն,Ու փայլում են բյուր-բյուր աչքերՈւ բյուր սրեր շողշողուն»։ Բայց ո՜չ․․․ լուռ են կածանները,Չեն դղրդում ճամփաներըՀեծյալների դոփյունից,Հուր չի կաթում թրերից։ Վաղուց չկան հեծյալները,Մետաղ-ջարդոն են սրերը․․․Կա միայն դատարկախոսԻնքնավստահ բարձրախոս․․․ ~1992

Կարդալ ավելին

Մի՛ շտապիր

Ինչպես գիտենք, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը ստիպում է մեր հայրենակիցներին ավելի շատ ավտոմեքենաներ ձեռք բերել։ Դրանով գոնե որոշ չափով հաջողվում է մեղմել այն ծայրահեղ չքավորությունը, որում նրանք հայտնվել են։ Տարեց տարի աճում է ներկրվող մեքենաների թիվը, հասնելով տարեկան մի քանի տասնյակ հազարի։ Արդյունքում զգալիորեն ավելացել են ավտոմեքենաների սեփականատերերը եւ աճել է փողոցների ծանրաբեռնվածությունը, որում իր զգալի ներդրումն ունի նաեւ տարեց տարի աճող արտագաղթի ծավալը․ արտագաղթած մեր հայրենակիցներին գալիս են փոխարինելու ավտոմեքենաները։ Իր հերթին, դա հանգեցրել է փոխադրամիջոցների շարժման միջին արագության շեշտակի նվազմանը եւ խցանումների թվի աճին։ Սակայն սրանք օբյեկտիվ երեւույթների…

Կարդալ ավելին